Բրազիլիայի ռազմաօդային ուժերը մեկ տոննա կոկաինով բեռնված 2 ինքնաթիռ են որսացել, հաղորդում է EFE գործակալությունը՝ հղում անելով դաշնային ոստիկանությանը:
Օդ են բարձրացվել Super Tucano A-29 կործանիչն ու FAB E-99 ուղղաթիռը, որոնք մեկ շարժիչով EMB-720 Minuano-ին եւ երկու շարժիչով Beechcraft 58 Baron-ին ստիպել են վայրէջք կատարել: Առաջինի մեջ ոստիկանությունը հայտնաբերել է 450 կգ կոկաին, երկրորդի մեջ՝ 700 կգ: Օդաչուներին ձերբակալել են:
Ենթադրվում է, որ թմրանյութը Բրազիլիա է բերվել Բոլիվիայից: