News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ծառայություն կատարելու ժամանակ՝ ժամը 18:06-ին,  Մովսես Խորենացու փողոցում նկատել են մի քաղաքացու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Երբ պարզաբանումներ կատարելու համար մոտեցել են նշված քաղաքացուն, պարզվել է, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  պարզվել է վերոնշյալ քաղաքացու ինքնությունը, որը Տավուշի մարզի բնակիչ է՝ ծնված 1962թ.։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը՝ Երեւան քաղաքի 67-ամյա բնակչուհուն՝ վերջինիս տանը:

Դեպքի վայրի զննությամբ նշված տանը հայտնաբերվել է 67-ամյա կնոջ գլխատված դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով:

Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ