News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում, 168.am-ի հավաստի տեղեկություններով, պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։

Ըստ աղբյուրի՝ Դավիդյանցն արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիսատ գործերը։

«Այսպիսով, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման համար պատասխանտու Թորոսյանը փորձում է քավության նոխազներ փնտրել և մեղմել իր մեղքի բաժինը՝ բարդելով այն համավարակի դեմ գիշեր-ցերեկ պայքարած բուժհաստատությունների ղեկավարների վրա։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ», գրում է կայքը։

168.am-ը հավելում է, որ Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։

«Այդ կազմակերպությունը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար», գրում է աղբյուրը եւ հիշեցնում, որ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ «հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստվելով սորոսական ակտիվիստի համար»։

 

Տպել