News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առարկություն չունի Microsoft-ի կողմից TikTok հավելվածը ձեռք բերելու վերաբերյալ՝ նշելով, որ եթե գործարքը մինչեւ սեպտեմբերի 15-ը չկայանա, ապա ինքը կարգելի հավելվածը Միացյալ Նահանգներում, հայտնում է Reuters-ը:

Թրամփը նաեւ ասել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեծ գումարներ կստանա TikTok-ի հետ կապված գործարքից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես դա տեղի կունենա:

Microsoft-ը կիրակի օրը հայտնել է, որ գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան զրուցել է Թրամփի հետ եւ «պատրաստ է շարունակել քննարկումը՝ ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հնարավորությունը ուսումնասիրելու համար»:

Շատ նշանավոր հանրապետականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի ղեկավար Քեւին Մաքքարթին, հանդես են եկել հայտարարություններով՝ ի պաշտպանություն Microsoft-ի կողմից TikTok հավելվածի ձեռքբերման: TikTok-ի արգելքը կարող է վանել շատ երիտասարդ օգտատերերի՝ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, եւ, ամենայն հավանականությամբ, դա իրավական խնդիրների ալիք կառաջացնի:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը նույնպես կողմնակից է գործարքին, մինչդեռ Սպիտակ տան ավագ խորհրդականը մտահոգություն է հայտնել:

«Ամերիկյան ընկերությունը պետք է գնի TikTok-ը, որպեսզի բոլորը կարողանան շարունակել օգտագործել այն՝ իմանալով, որ տվյալներն անվտանգ են»,- գրել է Շումերը Twitter- ում՝ հավելելով. «Խոսքը գաղտնիության մասին է: Չինաստանում TikTok-ը ենթարկվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության օրենքներին, որոնք կարող են պահանջել տվյալների փոխանցում կառավարությանը»:

Երկուշաբթի Սպիտակ տան առեւտրի հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն ենթադրել է, որ Microsoft-ը կկարողանա վաճառել իր ակտիվները Չինաստանում, եթե գնի TikTok-ը: Նա ասել է, որ Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը օգտագործում են Microsoft-ի ծրագրային ապահովումը, որպեսզի «անեն այն ամենը, ինչ անում են»։

Անցյալ շաբաթ TikTok-ի գլխավոր տնօրեն Քեւին Մայերը հայտարարել է, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել ԱՄՆ օրենքները եւ փորձագետներին թույլ է տալիս պահպանել մոդերացիայի իր քաղաքականությունն ու ուսումնասիրել իր ալգորիթմները կառավարող կոդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել