News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, ով հայտարարել էր Իսպանիայից հեռանալու իր որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում: Այս մասին երեքշաբթի հաղորդել է իսպանական ABC թերթը:

Ըստ թերթի` պետության նախկին ղեկավարը հանգստյան օրերին գնացել է Գալիսիա, որտեղից հասել է Պորտու, այնուհետեւ ինքնաթիռով ուղեւորվել է Դոմինիկյան հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, Խուան Կառլոս Առաջինն ընդունել է իր ընկերների բազմաթիվ հրավերներից մեկը: Հայտնի չէ, գրում է թերթը, արդյոք այս երկիրը նրա բնակության վերջնական վայրը կդառնա: Ըստ թերթի` պետության նախկին ղեկավարն ասել է, որ եթե նա ստիպված լինի լքել Իսպանիան, ապա նա կմեկներ Նոր Զելանդիա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, պորտուգալական TVI հեռուստաալիքը վստահեցնում է, որ Խուան Կառլոս Առաջինը գտնվում է Էշտորիլ գյուղում, որտեղ նա ապրել է իր մանկության մի մասը: El Confidencial թերթը չի բացառում, որ պետության նախկին ղեկավարը կարող էր մեկնել Իտալիա կամ Ֆրանսիա: Միևնույն ժամանակ, պաշտոնապես չի հաղորդվում, թե ուր կարող էր մեկնել Խուան Կառլոս Առաջինը:

Ընդ որում, պաշտոնապես չի հաղորդվել այն մասին, թե ուր կարող էր մեկնել Խուան Կառլոս Առաջինը:

Օգոստոսի 3-ին հայտնի էր դարձել, որ Խուան Կառլոս Առաջինն իր որդուն` Ֆիլիպ VI հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին: Պետության նախկին ղեկավարը հայտնվել էր խոշոր սկանդալի էպիկենտրոնում: Շվեյցարիայում եւ Իսպանիայում հետաքննություններ են ընթանում, որոնք այս կամ այն ​​կերպ կապված են Իսպանիայի վաստակավոր թագավորի հնարավոր արտաքին հաշիվներին:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ 2008 թվականին 100 միլիոն դոլար կարող էր փոխանցվել պետության նախկին ղեկավարի հաշիվներին շվեյցարական բանկերում` սաուդյան կողմի հետ բանակցություններում միջնորդական դեր ունենալու համար, որպեսզի Մեքա-Մեդինա գծով արագընթաց երկաթուղու կառուցման պայմանագիրը ստանա իսպանական ընկերությունների կոնսորցիումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ