News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի կառավարությունը երեքշաբթի հավանություն է տվել թմրանյութերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որը թույլ է տալիս մարիխուանայի մասնավոր արտադրությունը եւ բժշկական նպատակներով վաճառքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թաիլանդի կառավարությունում աղբյուրին:

2017-ին Թաիլանդը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրեց մարիխուանան՝ բժշկական նպատակներով, սակայն նախկինում միայն կառավարությանն էր թույլատրվում աճեցնել այն:

Երկրի կառավարության մամուլի ծառայությունում լրագրողներին հայտնել են նաեւ, որ ընդունված փոփոխությունների համաձայն՝ թույլատրվում է մարիխուանայի արտադրությունը, վաճառքը, արտահանումը եւ ներմուծումը պացիենտներին, համապատասխան ձեռնարկությունների եւ բժիշկներին:

Օրենքը կօգնի դեղագործական արդյունաբերությանը եւ կբարելավի մրցունակությունը, ինչը կարեւոր դեր կխաղա բժշկական կանեփի արտադրության մեջ Թաիլանդին առաջատար դիրքի մղելու հարցում, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Շուտով փոփոխությունները կուղարկվեն երկրի խորհրդարան՝ քննարկման:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ