News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արգենտինայի իշխանությունները, որոնք հայտնվել են դեֆոլտի վիճակում, վարկատուների հետ պայմանավորվել են պարտքի վերակազմավորման մասին: Միեւնույն ժամանակ, Բուենոս Այրեսում Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ չեղարկել է ազգային պարտքի զգալի մասը: Ըստ գերատեսչության` պայմանավորվածությունը ձեռք է բերվել պարտատերերի երեք խմբերի հետ: Դրա մանրամասները դեռ չեն հրապարակվում, հայտնում է DW-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայի կառավարության պարտատերերի հետ բանակցությունները, որոնց թվում, մասնավորապես, BlackRock-ի եւ Ashmore-ի ակտիվների կառավարման ընկերություններն էին», փակուղու մեջ է: Ընդ որում, խոսքը 65 միլիարդ դոլարի չափով պարտքերի վերակազմավորման մասին էր:

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) անընդունելի է համարել Արգենտինայի պարտքերի հնարավոր չեղարկումը:

Արգենտինայի ընդհանուր պարտքը 2019-ի վերջին 323 միլիարդ դոլար է կազմել: Մայիսի 23-ի գիշերն Արգենտինան տեխնիկական դեֆոլտի վիճակում հայտնվեց պետական ​​պարտատոմսերի երեք թողարկումների տոկոսների տեսքով շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի մարման ժամկետի լրանալուց հետո:

Արգենտինայի պատմության մեջ սա իններորդ դեֆոլտն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել