News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան հետաձգվեց, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց, իսկ ակցիան կշարունակվի վաղը։

«Գնանք քնենք, որ մեր ուժերը խնայենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

Նշենք, որ այսօր առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ