News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել  է, որ ողբերգական պայթյունը Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հարձակման հետեւանքով, գրում է Politico-ն:

Ընդ որում, պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահի ենթադրությունը լիբանանյան իշխանությունների հայտարարության ուղիղ հակառակն է, որը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը վեց տարի պահվում էին նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցների:

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների Նախագահը վկայակոչել է ամերիկյան զինված ուժերի ճեպազրույցները եւ շեշտել, որ միջադեպի պատճառը պայթեցված ռումբն է:

«Ես հանդիպել եմ մեր որոշ մեծ գեներալների հետ: Եվ, կարծես, նրանք զգացել են, որ դա հարձակում էր: Դա նման չէր պայթյունի գործարանում: Նրանց կարծիքով` իրենք ավելի լավ գիտեն, կարծես թե դա հարձակում էր: Ինչ-որ ռումբ»,- ասել է Թրամփը` Սպիտակ տան լրագրողի հարցին ի պատասխան:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, 78 մարդ մահացել է, շուրջ 4000 մարդ վիրավորվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ