News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության երեք պաշտոնյա CNN-ին հայտնել են, որ որեւէ տեղեկություն չկա այն մասին, որ Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը հարձակում էր:

Հեռուստաալիքը նշում է, որ այս հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, ով ավելի վաղ, վկայակոչելով  մի շարք գեներալի, ասում էր, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարձակում էր:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները` հեռուստաալիքի անանուն աղբյուրները նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսել ԱՄՆ նախագահը:

Նրանցից մեկը նշել է, որ եթե նշաններ լինեին, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել տարածաշրջանում եւ` ոչ այդպիսի մասշտաբների, ապա դա ինքնաբերաբար կհանգեցներ ամերիկյան զորքերի եւ միջոցների պաշտպանության ուժեղացմանը տարածաշրջանում, եթե այլ պատճառներ չլինեին` վրեժխնդրության նպատալով հարձակումների մասին մտահոգությունից բացի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրություն էր հայտնել, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառը հարձակումն է:

ԱՄՆ նախագահի ենթադրությունն ուղիղ հակառակն է լիբանանյան իշխանությունների հայտարարությանը, որոնք հայտնել էին, որ պայթյունի պատճառը պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատն է, որը վեց տարի պահվում էր նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցառումների:

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահը վկայակոչել էր ամերիկյան զինված ուժերի ճեպազրույցները եւ շեշտել, որ միջադեպի պատճառը պայթեցված ռումբն էր:

«Ես հանդիպել եմ մեր որոշ մեծ գեներալների հետ: Եվ, կարծես, նրանք զգացել են, որ դա հարձակում էր: Դա գործարանում պայթյունի նման չէր: Նրանց կարծիքով` նրանք ավելի լավ գիտեն, կարծես, դա հարձակում էր: Ինչ-որ ռումբ»,- ասել է Թրամփը` ի պատասխան Սպիտակ տանը լրագրողի հարցին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, ավելի քան 100 մարդ է մահացել, շուրջ 4000 մարդ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ