News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


SpaceX-ը Starship հրթիռի նախատիպի հաջող թռիչքային փորձարկումներ է իրականացրել, հայտնում է Meduza-ն:

Starship SN5-ը (հինգերորդ շարքային փորձարկման սարք) Տեխասի Բոկա-Չիկա զորակայանից բարձրացել է 150 մետր եւ ուղղահայաց վայրէջք է կատարել նույն հրապարակում:

Starship SN5-ը հագեցած է մեկ Raptor շարժիչով, հրթիռի վերջնական տարբերակը կունենա վեց նման շարժիչ: SpaceX-ը ակնկալում է, որ Starship-ի առաջին լիարժեք արձակումը տեղի կունենա 2021 թվականին:

Փաստորեն սա ոչ միայն Starship-ի նախատիպի առաջին թռիչքն է, այլեւ նրա առաջին հաջող փորձարկում է՝ նախորդ չորս լիարժեք սարքերը պայթել եւ կործանվել էին՝ չհասնելով թռիչքային թեսթերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել