News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 31-ը կերկարաձգի դեպի ավելի քան 80 արտասահմանյան քաղաքներ չվերթերի չեղարկումը՝ դրանցում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Աերոֆլոտ»-ը հայտարարում է մինչեւ օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար միջազգային որոշ ուղղություններով իր թռիչքների որոշ մասի հարկադրված չեղարկման մասին: Միջազգային չվերթների ծրագիրը կարգավորելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում ներկա համաճարակաբանական սահմանափակումները»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ավելի քան 80 քաղաքներ, որոնց հետ Ռուսաստանը դեռ չի վերսկսել օդային հաղորդակցությունը:

Այն երկրները, որոնց հետ արդեն վերսկսվել են թռիչքները (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա) չեն ընդգրկվել ցուցակում: Միեւնույն ժամանակ, ցուցակում Ցյուրիխն է, ուր թռիչքները թույլատրված են օգոստոսի 15-ից: Նշվում է, որ ուղեւորները, ովքեր տոմսեր են գնել մինչեւ մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղեւորության ամսաթիվը մինչեւ օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձեւակերպել։

Մասնավորապես, չեղարկվել են չվերթները դեպի Երեւան, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Բիշքեկ, Բրյուսել, Բուխարեստ, Վաշինգտոն, Վիեննա, Հոնկոնգ, Դյուսելդորֆ, Քիշնեւ, Կոպենհագեն, Լիսաբոն, Լոս Անջելես, Մադրիդ, Մարսել, Միլան, Մյունխեն, Նեապոլ, Նիցցա, Օսլո, Փարիզ, Պեկին, Պրահա, Ռիգա, Հռոմ, Թել Ավիվ, Տոկիո, Հելսինկի եւ այլն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ