News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանայք ամբողջ երկրում բողոքի ցույցեր են անցկացրել՝ կապված Ստամբուլի կոնվենցիայից Անկարայի հավանական դուրս գալու մտավախության հետ, հայտնում է CNN-ը:

Հեռուստաալիքը նշում է, որ բողոքի ցույցերի ընթացքում կանայք վանկարկել են․ «Սա է մեր ընտրությունը, սա է մեր որոշումը, գիշերը պատկանում է մեզ, փողոցը պատկանում է մեզ»:

Հաղորդվում է, որ ցուցարարները «Ստամբուլի կոնվենցիան ծնվել է կանանց արյունից» եւ «Մենք թույլ չենք տա ֆեմիցիդներ» գրառմամբ պաստառներ են կրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քննարկում է միջազգային համաձայնագրից Թուրքիայի դուրս գալը:

Պաշտոնյաներն ասում են, որ ԱԶԿ-ն պետք է հաջորդ շաբաթ համաձայնագրից հրաժարվելու որոշում կայացնի:

Անցյալ տարի Թուրքիայում արձանագրվել է 474 կանանց սպանություն, ինչը կրկնակի շատ է, քան 2011թ.

Թուրքիայում պահպանողականներից շատերն ասում են, որ համաձայնագիրը «խրախուսում է բռնությունը՝ խաթարելով ընտանեկան կառուցվածքները»: Նրանց ընդդիմախոսները պնդում են, որ դրանից հետո ընդունված համաձայնագիրն ու օրենքները պետք է ավելի խստորեն իրականացվեն:

Այս հարցի շուրջ անհամաձայնություններ կան ոչ միայն ԱԶԿ-ում, այլ նույնիսկ նախագահ Էրդողանի ընտանիքում՝ նրա երկու երեխաները մասնակցում են Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ բանավեճի երկու կողմերի խմբերին:

ԱԶԿ-ն հաջորդ շաբաթ կորոշի՝ արդյոք նախաձեռնելու է իրավական քայլեր համաձայնագրից դուրս գալու համար:

«Կուսակցության որոշ անդամներ կարծում են, որ համաձայնագրից պետք է դուրս գալ»,- ասել է պաշտոնյան, որը, սակայն, պնդում է, որ համաձայնագրից հրաժարվելը, երբ կանանց հանդեպ բռնությունը աճում է, սխալ ազդանշան կլինի:

ԱԶԿ-ի մեկ այլ պաշտոնյա, ընդհակառակը, պնդում է, որ բռնությունները նվազեցնելու ճանապարհը համաձայնագրից դուրս գալն է:

Հակասությունները սկսվել են անցած ամիս՝ 27-ամյա Պինար Գյուլտեկինի դաժան սպանությունից հետո, որին խեղել, այրել եւ տակառի մեջ էին նետել: Նրան սպանել էր նախկին ընկերը:

Համաձայնագրի հակառակորդներն ասում են, որ համաձայնագիրը խարխլում է այն ավանդական արժեքները, որոնք պաշտպանում են հասարակությունը:

Կանանց եւ ժողովրդավարության ասոցիացիան (KADEM), որի փոխնախագահը Էրդողանի դուստր Սումեյեն է, մերժում է այդ փաստարկը: «Մենք այլեւս չենք կարող խոսել «ընտանիքի» մասին, որտեղ մի կողմը ճնշված է եւ բռնության է ենթարկվում»:

Շատ պահպանողականներ նույնպես թշնամաբար են վերաբերում Ստամբուլի կոնվենցիայում գենդերային հավասարության սկզբունքին եւ այն դիտարկում են որպես բռնությանը նպաստող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ