News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրությունում նշված` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին  ստուգում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ «Բարոյան եղբայրներ»  ՍՊ ընկերությանը 20.10.2012թ.-ին  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրվել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, լեռնահատկացման ակտ եւ ընդերրքօգտագործման պայմանագիր, որոնց գործողության ժամկետը մինչեւ  16.08.2036թ. է, իսկ լեռնահատկացման մակերեսը 1.4հա։

Զոլաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.3628հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսքի հողամասը 10.02.2014թ. վարձակալության պայմանագրով գյուղատնտեսական գործունեության նպատակով տրվել է  «Բարոյան եղբայրներ»  ՍՊԸ-ին եւ գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Սակայն 1.3628հա հողամասը ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է մինջեւ 09.12.2038թ. ժամկետով: Խախտվել են  վարձակալության տրամադրման ժամկետները եւ տրամադրման չափերը:

Հողամասում ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ։ Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել:

Այսպիսով, խախտվել է ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունը, այլ նաեւ տրամադրման կարգը։

Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը եւ հիմք ընդունելով «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ