News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Քուվեյթի «al-seyassah.com» կայքը տպագրել է Քուվեյթում ՀՀ դեսպանության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումների վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու փաստերի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, տավուշյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը և սպառնացել ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները, Hermes-900 և այլ տեսակի ԱԹՍ-ներ կիրառել, որոնք հայկական կողմը արդյունավետ ոչնչացրել է: Այս մասին գրում է regionmonitor-ը։ 

«Ադրբեջանը շարունակում է Սիրիայից  ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ: Ադրբեջանը  և իր դաշնակից Թուրքիան հուլիսի վերջին լայնածավալ զորավարժություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով՝ սպառնալով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանական ագրեսիան միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ COVID19 համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում անհապաղ հրադադար անելու կոչը»,-նշված է հայտարարության մեջ:

ՀՀ դեսպանությունը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթին, որով վերջինս փորձել է իր ժողովրդին համոզել, որ պատերազմով կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ խաղաղ բանակցությունները անօգուտ են:

«Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հրապարակայնորեն արտահայտել է իր հավակնությունները ներկայիս Հայաստանի Հանրապետության հողերի, ներառյալ Սյունիքի մարզի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Սա ծիծաղելի է: Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը», -ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ