News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը վերջերս առաջընթաց են գրանցել միջուկային զենքի վերահսկման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հույս հայտնելով, որ Չինաստանը կմիանա քննարկումներին, հայտնում է Reuters-ը:

«Անցած մի քանի ամիսների ընթացքում մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի առավելագույն միջուկային հնարավորություններ ունեցող երեք երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը, ներգրավվեն ռազմավարական երկխոսության մեջ` աշխարհի համար ռիսկերը նվազեցնելու հետագա համատեղ գործողությունների համար»,- լրագրողներին ասել է Պոմպեոն:

«Մենք ռուսների հետ առաջընթացի ենք հասել, մենք երկու լավ հանդիպում ենք ունեցել: Հուսով եմ, որ առաջիկայում եւս մեկը տեղի կունենա, եւ մենք հույս ունենք, որ չինական կողմը կորոշի մասնակցել դրան»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ