News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի գլխավոր դիվանագետը քննադատել է Միացյալ Նահանգներին ՝ փորձելով սառը պատերազմը նոր սանձազերծել և աշխարհը «քաոսի և պառակտման» մեջ մղել:

«Սինհուա» գործակալության հետ հարցազրույցում պետական ​​խորհրդի եւ արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ «այսօրվա Չինաստանը նախկին Խորհրդային Միությունը չէ»: «Մենք նպատակ չենք դրել եւս մի ԱՄՆ դառնալ: Չինաստանը գաղափարախոսություն չի արտահանում եւ երբեք չի խառնվում այլ երկրների ներքին գործերին»,- ասել է նա:

Ըստ նրա` երկու երկրների հարաբերությունները «կանգնած են ամենալուրջ խնդրի առջեւ դիվանագիտական ​​կապերի հաստատումից ի վեր»: «Հիմնական պատճառն այն է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ, որոնք կողմնակալ եւ թշնամական վերաբերմունք ունեն Չինաստանի նկատմամբ, օգտագործում են իրենց իշխանությունը՝ տարբեր պատրվակներով Չինաստանի հետ բնականոն հարաբերություններին խոչընդոտելու համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ