News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացին, ով խոստովանել է, որ սեքսով է զբաղվել ձիու եւ քուռակի հետ, չի դատվի հանցագործությունների համար, քանի որ իր հայրենիքում զոոֆիլիայի մասին օրենք չկա:

USA.one-ի փոխանցմամբ` կասկածյալին, ում անունը չի հրապարակվում, տեսախցիկները որսացել էին այս ամսվա սկզբին Վայոմինգ նահանգի Սուիթուոթեր շրջանում կենդանու հետ սեռական հարաբերություն ունենալիս: Սակայն շերիֆի գրասենյակը հայտարարել էր, որ այդքան էլ հեշտ չի լինի նրան պատասխանատվության ենթարկել: Ինչպես բացատրել են իշխանությունները, Վայոմինգն ԱՄՆ-ի այն փոքրաթիվ նահանգներից մեկն է, որը զոոֆիլիայի մասին օրենքներ չունի, իսկ տղամադրուն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ «կենդանուն իսկապես վնաս է հասցվել»:

Ըստ KUTV-ի` չարագործի մասին լուրերը շրջանառվում էին մի քանի շաբաթ. հունիսին, ականատեսը հայտարարել էր, որ ձիու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդու է տեսել, ինչից հետո տեղի բնակիչները որոշել էին տեսախցիկներ տեղադրել` անծանոթին գտնելու համար:

Շրջանի շերիֆի գրասենյակում շեշտել են, որ, չնայած գործող կանոնակարգերին, կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կենդանիներին այլեւս վտանգ չսպառնա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ