News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ժանտախտից մահացել է Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի բնակիչը:

Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին Դարհան-Մումինգան խոշունում: Բոլոր անալիզներից ու համաճարակաբանական ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ մահացածը վարակված էր աղիքային ժանտախտով, իսկ մահվան պատճառն արյունատար համակարգի հյուծումն էր:

Դեպքի կապակցությամբ տեղական իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ են հայտարարել եւ տեղական բնակիչներին հորդորել են զգոն լինել եւ հետեւել հիգիենայի կանոններին: Մահացածի տունը, ինչպես նաեւ հարևանների տներնամեն օր ախտահանվում են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են վարակվածի շփումները եւ 35 մարդ են մեկուսացրել, որոնց հետ նա կարող էր շափված լինել: Բարեբախտաբար, նրանց մոտ հիվանդության որեւէ ախտանիշ չի հայտնաբերվել, նուկլեինաթթվի թեստերի արդյունքները նույնպես բացասական են եղել:

Հուլիսին Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը հաստատել էր առաջին մահը երկրում բուբոնային ժանտախտից: Զոհը 15-ամյա դեռահաս էր: Նախարարության համաձայն` Մոնղոլիայի հարավարեւմտյան Գով-Ալթայ նահանգից պատանին իր մահվից մի քանի օր առաջ արջամկան միս էր կերել, որն էլ ժանտախտի տարածողն էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել