News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է հզոր պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում: Այս մասին հայտնում է լիբանանյան L'Orient-Le Jour թերթը` վկայակոչելով աղբյուրն Առողջապահության նախարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բոցավառումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Իշխանությունները դեպքի կապակցությամբ նավահանգստի ղեկավարության 16 անդամի են ձերբակալել, այդ թվում` դրա տնօրենին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել