News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալ անհրաժեշտություն չկա` փաստաթղթում հարցերի լուծման կամ դրա հետ կապված օրենքների կիրառման համար, հայտնում է Ahval-ը:

Նա նշել է, որ Թուրքիան որոշակի միջոցներ է ձեռնարկել «ոչ թե այն պատճառով, որ կոնվենցիայում այդպես է ասվում», այլ` Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքների հիման վրա: «Այսպիսով, իրականացման ցանկացած ձգձգում կամ ցանկացած առարկություն հնարավոր է վերացնել օրենքում փոփոխություններ կատարելու կամ գործնական կիրառման մեջ փոփոխությունների միջոցով»,- ասել է նա:

Ակնկալվում էր, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշում կկայացնի` արդյոք երկիրը պետք է դուրս գա Ստամբուլի կոնվենցիայից այս շաբաթ, սակայն նիստը  հետաձգվեց մինչեւ օգոստոսի 13-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ