News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության գործով դատարանը գնաց  խորհրդակցական  սենյակ, որոշումը կհրապարկվի այսօր:  Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, լրագրողներին ասաց  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

«Դատարանի որոշումը չի հրապարակվել, կհրապարակվի պատրաստ լինելուն պես, միջնորդության քննարկումը ավարտել ենք, սպասում ենք որոշման հրապարակմանը»,- ասաց նա:

Նշենք նաեւ, որ դատարանում այսօր քննվել է նաեւ նրա ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նշենք, որ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածել էր հայտարարություն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել