News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը մոտ 60 մարդ է վիրավորվել Լիբանանի Բեյրութ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լիբանանի Կարմիր խաչի միությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«14 հոգի տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: 44-ը տեղում օգնություն է ստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ