News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի ավագանիների խորհուրդը հաստատել է «լուրջ» հանցագործությունների մեջ մեղադրվող 400 թալիբների ազատ արձակումը։

«Լոյա Ջիրգան» հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել արգելապատնեշը

Թալիբանը պահանջել է կալանավորների ազատումը, որոնց կատարած հանցագործությունները ներառում են աֆղանցիների եւ օտարերկրացիների վրա հարձակումներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել են, որ նոյեմբերին երկրում ամերիկյան զորքի թիվը կկրճատվի մինչեւ 5 000-ը։

Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ն ու Թալիբանը խաղաղ համաձայնության էին եկել, որպեսզի վերջ տան Աֆղանստանում 19-ամյա հակամարտությանը։ Գործարքը պետք է ճանապարհ բացեր Աֆղանստանի կառավարության եւ թալիբների միջեւ բանակցությունների մեկնարկի համար, որոնք ավելի վաղ պայմանավորվել էին բանակցություններ վարել միայն ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ-ի եւ Թալիբանի բանակցությունների արդյունքում համաձայնություն էր կնքվել 5 000 կալանավորված թալիբ ազատ արձակելու մասին նախքան Աֆղանստանի հետ բանակցությունների սկիզբը։

Դեռեւս 400-ը շարունակում է գտնվել բանտում։ AFP-ի տվյալներով՝ նրանցից շուրջ 150-ը սպասում է մահապատժի։

«Լոյա ջիրգա»-ն հայտարարել էր, որ 400 թալիբի ազատելու մասին որոշումն ընդունվել էր խոչընդոտները չեղարկելու, խաղաղ գործընթացն սկսելու եւ արնահեղությանը վերջ տալու համար։

Հրամանը կստորագրի նախագահ Աշրաֆ Գանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ