News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդասիրական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին օգնելու համար միջազգային դոնորների համաժողովը 252.7 միլիոն եվրո է հավաքել: Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է dpa գործակալությունը` վկայակոչելով նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացուցիչներին, ովքեր նախագահում էին Ֆրանսիայի եւ ՄԱԿ-ի կազմակերպած առցանց համաժողով, հայտնում է DW- ն:

Գործակալության տվյալներով` Փարիզի կողմից տրամադրված ֆինանսական օգնության ծավալը կկազմի 30 միլիոն եվրո: Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Հեյիկո Մաասը գերմանական ZDF լրատվական ընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիայի օգնությունը «Բեյրութում մեծ աղետի հաղթահարելու համար» 20 միլիոն եվրո կկազմի: Մեկնաբանելով գիտաժողովի արդյունքները` նա նշել է, որ տպավորված է այն բանից, թե քանի երկիր է պատրաստ օգնել Լիբանանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս հետագա աջակցություն է խոստացել Բեյրութին` դեռուս բաց թողնելով կոնկրետ գումարների հարցը: Ըստ նրա` ԱՄՆ-ն կցանկանար համակարգել իր գործողությունները այլ երկրների հետ: Դեռ հայտնի չէ գիտաժողովում Ռուսաստանի մասնակցության մասին` չնայած, ինչպես ֆորումի բացման ժամանակ ասաց Մակրոնը, Փարիզմ օգնության համար դիմել է Մոսկվային:

Եվրամիության օգնությունը կհասնի 63 միլիոն եվրոյի, ինչը 30 միլիոն եվրոյով ավել է, քան նախկինում էր հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ