News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններն արդար չէին, իսկ քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է փոփոխությունների, հայտնում է Delfi-ն:

«Դժվար է ընտրությունները արդար, ժողովրդավարական եւ ազատ որակել, մենք ստիպված ենք ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ»,- երկուշաբթի ասել է նախարարը BNS-ին: Ըստ նրա` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Լիտվան ավելի մեծ ուշադրություն կդարձնի մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ կամրապնդի համագործակցությունն ընդդիմության հետ:

«ԵՄ-ն նախազգուշացրել է, որ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնությունն անընդունելի է, եւ Բելառուսը պետք է ուղիներ որոնի քաղաքացիական հասարակության շփվելու հետ: Ավաղ, մենք դա չտեսանք»,- հավելել է նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ