News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անպայման կհրավիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի հանդիպմանը, որն ամերիկյան առաջնորդը ցանկանում է անցկացնել նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մի շարք առաջնորդների ենք հրավիրել հանդիպմանը: Ես, անշուշտ, նրան (Պուտինին) կհրավիրեի հանդիպմանը: Կարծում եմ, որ նա շատ կարեւոր գործոն է: Մենք կհրավիրենք այն ղեկավարներին, որոնք G7-ի անդամ չեն, ոմանք արդեն ընդունել են հրավերները»,- լրագրողներին ասել է Թրամփը:

«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հանդիպում անցկացնենք ընտրություններից հետո, կարծում եմ, որ ընտրություններից հետո մթնոլորտն ավելի լավը կլինի»,- հավելել է նախագահը:

Ավելի վաղ Նախագահ Թրամփը հայտարարել էր, որ G7-ի հանդիպումը հետաձգում է սեպտեմբեր եւ ցանկանում է եւս չորս երկիր հրավիրել՝  Ռուսաստանին, Հնդկաստանին, Ավստրալիային եւ Կորեայի Հանրապետությանը: Ըստ նրա` G7- ում Ռուսաստանի ներկայությունը պահանջում է ողջամտությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ