News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի փոստը» վերադարձել է սեփական ավիաընկերությունը ստեղծելու ծրագրերին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Պետգնումների պորտալի տվյալները վկայում են, որ օգոստոսի 3-ին «Ռուսաստանի փոստը» 48 մլն ռուբլու չափով պայմանագիր է կնքել SBS Consulting քոնսալթինգային ընկերության հետ՝ սեփական ավիաընկերությունը ստեղծելու առաջարկների մշակման համար:

Մինչեւ սեպտեմբերի 1-ը կատարողը կվերլուծի ավիացիոն բեռնափոխադրումների շուկան Ռուսաստանում եւ արտասահմանում, կհամեմատի հայրենական եւ արտասահմանյան բեռնափոխադրող ինքնաթիռներն ու ավիաընկերություն ստեղծելու ֆինանսատնտեսական հիմք կմշակի:

Ավիաընկերություն ստեղծելու ծրագրերի մասին «Ռուսաստանի փոստը» հայտարարել էր դեռ 2017 թվականի հունիսին:

«Ռուսաստանի փոստն» արդեն ունի երկու բեռնափոխադրող Տու-204C: «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Ակիմովն ասել է, որ ծրագրվում է ինքնաթիռների թիվն ավելացնել եւս 7-ով:

2018 թվականին ընկերությունն իրականացրել է 345 մլն միջազգային բեռնափոխադրումներ, իսկ 2019 թվականին չի զեկուցել քանակի մասին, սակայն հայտնել է տարողության 9% աճի մասին՝ մինչեւ 60 000 տոննա:

Համաշխարհային ավիաշուկայում այժմ մասշտաբային ճգնաժամ է՝ կապված պանդեմիայի պատճառով ուղեւորափոխադրումների դադարեցման հետ: Տուժել է նաեւ բեռնափոխադրումների շուկան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել