News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիան վստահ է, որ իր սուվերեն իրավունքն է որոշել, թե որտեղից է էներգիա ստանում, եւ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել այդ հարցին: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումն ավարտին հասցնելու հարցով ծրագրերի հետ կապված իրավիճակը, հաղորդում է DW-ը:

«Ոչ մի երկիր իրավունք չունի ԵՄ-ին թելադրել իր էներգաքաղաքականությունը: Պատժամիջոցներն, անկասկած, սխալ ճանապարհ է»,-ասել է Մաասը՝ նկատի ունենալով գազամուղի կառուցման գործում ներգրավված ընկերությունների նկատմամբ ԱՄՆ սահմանափակող միջոցները:

Մաասը նշել է, որ Գերմանիան կշարունակի առաջ տանել եվրոպական ինքնիշխանության կարեւորությունը:

Իր հերթին , Լավրովը կարծիք է հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը կհաջողվի ավարտին հասցնել:

««Հյուսիսային հոսք-2»-ի մասնակիցները, ներառյալ՝ ռուսական, գերմանական եւ այլ ընկերություններ, տրամադրված են, որ նախագիծն ավարտին հասցվի: Կան հիմքեր կարծելու, որ դա կարվի մոտ ժամանակներս»,-ասել է Լավրովը՝ անընդունելի անվանելով էքստերիտորիալ պատժամիջոցները:

Նա նաեւ բարձր է գնահատել Գերմանիայի մոտեցումը՝ այն սկզբունքային անվանելով: Լավրովը հավելել է, որ նախագիծը կարող է դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղիներն ու ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ