News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանական դատարանը հայտարարել է, որ ոստիկանության կողմից դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը խախտում է մարդու իրավունքների եւ տվյալների պաշտպանության մասին օրենքները, հաղորդում է AP-ը:

Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը վճիռ  է կայացրել Էդ Բրիջեսի գործով, ով պնդել է, որ Հարավային Ուելսի ոստիկանությունն իրեն «անհանգստացրել է»՝ սքանավորելով իր դեմքը, երբ նա գնումներ է կատարել 2017 թվականին եւ երբ 2018 թվականին մասնակցել է զենքի դեմ բողոքի խաղաղ ցույցերին:

Դատավորները վճռել են, որ համակարգի օգտագործումն անօրինական է եղել:

Դատավորները նշել են, որ տեխնոլոգիան կիրառելիս ոստիկանները պետք է համոզված լինեն, որ ծրագրային ապահովումը ռասայական կամ գենդերային նախատրամադրվածություն չունի:

Ոստիկանությունում հայտարարել են, որ արդեն որոշ փոփոխություններ են կատարել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ