News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բելառուսի ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաեւը հանձնարարել է բողոքի ակցիաների ժամանակ «չկպնել» լրագրողներին, հաղորդում է TUT.by-ը:

«Իմ սկզբունքային դիրքորոշումն է՝ չկպնել լրագրողներին՝ բացի դեպքերից, երբ նրանք են իրավակարգի խախտողները»,-ասել է Կարաեւը:

Նա լրագրողներին կոչ է արել ռիսկի չդիմել փողոցային անօրինական ակցիաների ժամանակ:

«Այսօր համացանցում ակտիվորեն լուրեր են պտտվում լրագրողների ձերբակալությունների մասին: Դեպքերի մեծամասնությունում նրանց բաց են թողել առանց վարչական արձանագրություն կազմելու: Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ իրեն պրոֆեսիոնալ գործունեությունն են ծավալում»,-ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

Նշենք, որ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ տուժել են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի լրագրողներ: Նրանց ձերբակալել են, ծեծի ենթարկել, առգրավել տեխնիկան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել