News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը Եղեգնուտ համայնքում  տեղական հանրաքվե անցկացնելու միասնական դիմումի քննարկման նիստին 15-րդ  ընտրատարածքի  հանձնաժողովին  ներկայացված վարույթը  երեկ՝ օգոստոսի 11-ին կարճվեց:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» հ/կ նախագահ Այսեր Իսայանը, որն  աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչներին հանրաքվեն անցկացնելու համար:

Այսեր Իսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Եղեգնուտ համայնքի  ավագանին  եռօրյա ժամկետում կբողոքարկի կարճման որոշման   դեմ՝ վերադասության կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

«Տեխնիկական ուղղում պետք է արվի օրենքով սահմանված կարգի համաձայն, այսինքն հստակ նշվի ֆինանսական աղբյուրը, թե ինչպես է ֆինանսավորվելու կայանալիք հանրաքվեի ծախսերը և երկրորդը՝ համայնքի ղեկավարը պետք է նշանակի քվեարկության օր և այդ բոլոր տեխնիկական  շտկումները կատարելուց հետո կներկայացվի  կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո մենք արդեն հստակ կիմանանք  եռօրյա ժամկետում ԿԸՀ-ի որոշումը:

Այսեր Իսայանը վստահ է, որ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չկա, եթե այդ տեխնիկական մասը կարգավորեն:

Հանրաքվե անցկացնելու հետ կապված միջնորդություն կարող է բերել ավագանու  1/3-ից ավելին, Եղեգնուտ համայնքում ավագանու անդամների  թիվը  7-ն է, նրանցից 4-ը, այսինքն   50 տոկոսից ավելին,  կողմ է հանրաքվեին:

Իսկ ինչ վերաբերվում է ֆինանսավորմանը, Այսեր Իսայանն ասաց, որ այն  պարտադիր պետք է լինի համայնքի բյուջեից, և ավագանին ու համայնքի  ղեկավարը հստակ պետք է նշեն, որ բյուջեում գոյություն ունի բավարար գումար՝ հանրաքվե անցկացնելու  համար, և այդ գումարը չի ծախսվելու  համայնքում այլ նպատակներով:

«Գյուղում բոլորն ուզում են հասնել օրենքի  սահմաններում արդարության  և վերջակետ դրվի  ապօրինություններին, որոնք 34 տարի եղել են նախկին համայնքի ղեկավար՝ Ռազմիկ Մարգարյանի կողմից»:

Նշենք, որ  նիստի ընթացքում հասարակական կարգն ապահովել  են ոստիկանության աշխատակիցները,  նիստին ներկա են  նաև եղել  համայքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանն ու ավագանու 4 անդամները:

«Հույս ունենք, որ նմանատիպ հանրաքվեն, որն Հայաստանում լինելու է առաջին անգամ,  որպես նախադեպային, լուրջ խթան կհանդիսանա ՀՀ ողջ տարածքում, որ բոլորն էլ օրենքով կարողանան բարձրացնել իրենց բողոքի ձայնն ու հասնել արդար արդյունքի: Սա դառնալու է ՀՀ պատմության մեջ  նախադեպային մեխ, քանի որ արդեն ՀՀ իշխանությունները շահագրգռված կլինեն, որ  Հայաստանում օրինականությունը հաղթանակի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավերէ  ճանաչեց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Տպել
Ամենաշատ