News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ից մարմելադը, մուրաբաներն եւ ջեմերը Գերմանիայից եւ Ֆրանսիայից լրացուցիչ մաքսատուրքերով կհարկվեն Միացյալ Նահանգներ ներմուծման ժամանակ: Դրանք ապրանքների եւ ծառայությունների ցանկում կփոխարինեն պանիրներին Հունաստանից եւ թխվածքաբլիթներին Մեծ Բրիտանիայից: Լրացուցիչ տուրքերի ենթակա ապրանքների ընդհանուր ծավալը կմնա անփոփոխ` տարեկան 7,5 միլիարդ դոլար: Այս մասին նշվում է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:

Ինչպես նշվում է փաստաթղթում, պահպանվում է նաեւ տուրքերի չափը` 15 տոկոս` ինքնաթիռների եւ 25 տոկոսը` այլ ապրանքների վրա:

ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային կոնֆլիկտը ծագել է անօրինական, ինչպես թվում էր կողմերին, ավիաշինարարական ընկերությունների սուբսիդավորման պատճառով: Արդյունքում ԱՄՆ-ի կողմից Boeing-ի եւ ԵՄ-ի կողմից Airbus-ի ստացված սուբսիդիաների օրինականության վերաբերյալ բողոքներն ուղարկվել էին Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) նույն օրը` 2004 թվականի հոկտեմբերի 6-ին: 2018 թվականի մայիսին Airbus-ի համար ԵՄ սուբսիդիաները որպես Boeing-ի շահերը խախտող  ճանաչեց, եւ Միացյալ Նահանգներն այդ ժամանակ անմիջապես սպառնալիքներով հանդես եկան Եվրամիության դեմ: 2019-ի մարտին ԱՀԿ-ն կանգնեց ԵՄ-ի կողքին` պնդելով, որ ԱՄՆ-ում ապօրինի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Boeing-ին:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 2-ին ԱՀԿ-ն պաշտոնապես թույլ տվեց ամերիկյան իշխանություններին պատժամիջոցային տուրքեր կիրառել եվրոպական ապրանքների նկատմամբ: Որոշման մեջ նշվում էր, որ տուրքերը կարող են հասնել 100 տոկոսի, եւ դրանց կողմից հարկվող ապրանքների ընդհանուր քանակը տարեկան 7.5 միլիարդ դոլար կկազմի: ԱՄՆ-ն այդ ժամանակ որոշեցին սահմանափակվել լրացուցիչ 10 տոկոսանոց հարկով ԵՄ-ից քաղավիացիայի ինքնաթիռների ներկրման համար: Բացի այդ, 25 տոկոսի չափով տույժային մաքսատուրքեր սահմանվեցին մի շարք գյուղատնտեսական եւ այլ ապրանքների համար: Մասնավորապես, դրանք անդրադարձան Եվրոպայից գրքային արտադրանքի, գործիքների, տեքստիլի, սուրճի, գինու, պանրի, ձիթապտղի յուղի եւ ծովախխունջների վրա: Պատժամիջոցների տակ ընկան առաջին հերթին Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան, այսինքն` այն երկրները, որոնց Վաշինգտոնը մեղադրում է Airbus ավիաշինարարական կոնցեռնին սուբսիդավորելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել