News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռեւս լուրջ եւ համապարփակ աշխատանքներ պիտի տարվեն արգելքը շրջանցելու ցանացած փորձ կանխելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար, ըստ նախագահ Հարությունյանի, պայքարը պիտի լինի անընդմեջ եւ հետեւողական, իսկ արգելքի շրջանցման ուղիները փակելու մեխանիզմները՝ արդունավետ՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ առաջընթացը։

Տիրող իրավիճակի, խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ զեկույցներով եւ առաջարկություններով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։

Հանրապետության նախագահը հանձնարարել է շահագրգիռ մարմինների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում սկսել ոլորտը կարգավորող իրավական դաշտի հստակեցման եւ համացանցում մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ