News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս մասին հայտարարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ակնհայտ է՝ խորանում են մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման հիմնախնդիրները:

Կարծում եմ կարիք կա նորից հիշեցնելու այս հիմնախնդիրներին վերաբերող մեր տեսակետներն ու մոտեցումները, որոնք շարունակում են մնալ արդիական:

Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձեւավորում են հետեւյալ խումբ ռիսկերը՝

շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր,

հանքարդյունաբերության ճյուղի կազմակերկպությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը եւ կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:

Այս երկու խումբ ռիսկերն ունեն եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալական առարկայական բնույթ: Դրանք վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին եւ տնտեսական այլ գործունեություն իրականացնողներին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ ռիսկերն առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում: Շուկայական գործիքներն ի զորու չեն լուծելու այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձեւափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջեւ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման ու խորացման իմաստով: Ցավոք, մեր երկրի օրինակով դրա ականատեսն ենք լինում բազում անգամներ:

Մասնավորապես, միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը կարող է առաջ բերել բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետեւանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսկան ակտիվության կրճատում եւ տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության եւ աղքատության ավելացում եւ այլն:

Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջեւ համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։

Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաեւ սոցիալական ներառականությունն ու արդարությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն եւ դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու եւ առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:

Այս տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման: Միաժամանակ, պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը եւ հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետեւանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձեւավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:

Ցավոք, ներկայումս Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները եւ դրա կառուցվածքը հակառակ միտումներն են արձանագրում:

Մյուս կողմից՝ սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատեւ սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:

Ցավոք, այս նպատակին ուղղված զբաղվածության պետական աջակցության ծրագրերը եւս լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին: Ավելին՝ դրանք աննախադեպ թերակատարվել են 2018-2019 թվականներին, համապատասխանաբար՝ շուրջ 70 եւ 50 տոկոսներով:

Հավաքական այս լուծումների հավասարակշռված գործադրումը հնարավորություն կստեղծի խուսափել այլեւս իրողություն դարձած «աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «եւ՛ աշխատանք, եւ՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ. Արա Գալոյան
Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները…
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից...
«Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
Եթե քաղաքացին իմանա, որ 10 անգամից կամ 100 անգամից մեկ անգամը բռնվելու է, ապա ինչո՞ւ պիտի անընդհատ նման անհանգստության մեջ ապրի՝ ամեն անգամ կվերցնի...
Ո՞ր ակտիվներում է ավելի շահավետ պահել կապիտալը ներկայիս ճգնաժամի ընթացքում
Աշխարհում կա նաեւ որոշակի հետաքրքրություն անշարժ գույքի նկատմամբ...
Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են. փորձագետը նշել է լուծման ուղիները
«Վարկային համաներումը բոլոր ուղղություններով եւ ամբողջությամբ` որպես պերմանենտ ​​միջոց, իհարկե անհնար է...
Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան
Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական…