News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2012 թվականի դեկտեմբերի 28-Ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել․

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1)«Ժ. Անդրեասյան» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան» բառերով.

2)«Լ. Առաքելյան» բառերը փոխարինել «Ժ. Անդրեասյան» բառերով.

3)«Ա. Սողոմոնյան» բառերը փոխարինել «Լ. Սիմոնյան» բառերով.

4)«Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության խորհրդատու» բառերը փոխարինել «Լ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ» բառերով.

5)«ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության» բառերը փոխարինել «հավասար հնարավորությունների ապահովման վարչության, երեխաների հիմնահարցերի» բառերով.

6)լրացնել «Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել