News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձեւը: Քվեարկության ժամանակ երկրների մեծամասնությունը ձեռնպահ է մնացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Դիան Տրիանշահ Ջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանաձեւի օգտին քվեարկել է երկու երկիր, եւս երկու երկիր դեմ է քվեարկել, 11 երկիր ձեռնպահ է մնացել: Այդպիսով, փաստաթուղթը չի ընդունվել»,-ասել է նա:

Գործակալության տվյալներով՝ դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, կողմ են քվեարկել ԱՄՆ-ը եւ Դոմինիկյան Հանրապետությունը, ձեռնպահ են մնացել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Նիգերը, Սենտ Վինսենտը եւ Գրենադինները, Թունիսն ու Էստոնիան:

Քվեարկությունը կայացել է գրավոր ռեժիմով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար սահմանված սահմանափակումների պատճառով:

Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ