News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կապիտուլյացիայի 75-ամյակին երդվել է, որ Ճապոնիան այլեւս երբեք պատերազմների չի մասնակցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք հետեւել այդ երդմանն ու այլեւս երբեք չենք մասնակցի պատերազմների»,-նշել է նա: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին եւ նշել, որ երկիրը վճռականորեն շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ, որի նպատակն է լուծել ամենատարբեր խնդիրներ:

Դրանից հետո «Նիպպոն բուդոկան» սրահում, որտեղ կայացել է արարողությունը, մեկ րոպե լռություն է հայտարարվել, ապա ժողովրդին դիմել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն: Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան եւ դրա հետ կապված դժվարությունները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ