News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Երկու երկրների նախագահները մտահոգություն են հայտնել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջադ Դիրը:

«Երկու երկրների առաջնորդները մտահոգություն են հայտնել Արեւելյան Միջերկրածովում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ լարվածության կապակցությամբ: Նախագահները համաձայնել են, որ Թուրքիան եւ Հունաստանը պետք է երկխոսություն սկսեն, որը միակ միջոցն է տարաձայնությունները լուծելու համար»,-գրել է նա Twitter-ի իր էջում:       

Նախագահները քննարկել են նաեւ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, Թրամփը Մակրոնին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհրաժեշտ օգնություն տրամադրել Լիբանանին, որը տուժել է հզոր պայթյունից:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազ եւ նավթ որոնելու Անկարայի հայտարարած մտադրությունների պատճառով։     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ