News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել է երկրում պետական կրիպտոարժույթի փուլային ներդրման մեկնարկի մասին: DCEP-ի թվային արժույթը շրջանառության մեջ կդրվի տասնյակ քաղաքներում եւ աստիճանաբար կտարածվի երկրի բոլոր շրջաններում: Առաջիկա շաբաթներին Չինաստանի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ կկարողանան կոմունալ ժառայությունների, կառավարության հարկերի եւ ինտերնետի համար վճարումները DCEP-ով անել, հայտնում է The Wall Street Journal-ը: Մեկ տարի անց թվային արժույթը պետք է ընդունեն երկրի բոլոր առեւտրի կետերը:

Կրիպտոարժույթի զանգվածային ընդունումը կընդգրկի Չինաստանի առավել բարգավաճ շրջանների մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինը եւ հարեւան Տյանցզինը, հյուսիսում Հեբեյ նահանգը, հարավում Յանցզիի դելտայի քաղաքները, Չինաստանի հարավային ափերի երկայնքով ագլոմերացիաները, ինչպես նաեւ Գուանգդոնգ նահանգը եւ հարեւան Հոնկոնգ ու Մակաո քաղաքները: DCEP-ը կշարունակի օգտագործվել Շենժենում, Սուցժոուում, Չենդուում եւ Սյունանում, որտեղ կրիպտոարժույթի փորձարկումները սկսվել են դեռեւս ապրիլին:

Նախագծի իրականացմանն աջակցում են Չինաստանի չորս խոշորագույն առեւտրային բանկերը, ինչպես նաեւ բազմաթիվ ծառայություններ մատուցող ընկերություններ, այդ թվում՝ մանրածախ Meituan-Dianping-ը, Bilibili հարթակը՝ Youtube տեսահոսթինգի չինական համարժեքը, եւ նորաստեղծ Didi Chuxing-ը, որը պատասխանատու է ինքնագնաց ավտոմեքենաների զարգացման համար: DCEP-ի վճարումները նաեւ սկսում են ընդունել բջջային օպերատորները եւ հեռահաղորդակցական China Telecom, China Mobile, China Unicom եւ այլ ընկերություններ, հայտնում է HighTech + -ը: http://hightech.plus/

Ապրիլից DCEP-ը փորձարկվել է չորս քաղաքներում՝ Շենժենում, Սուչժոում, Չենդուում եւ Սյունանում: Պաշտոնյաները, մասնավորապես, հատուկ թվային դրամապանակներում տրանսպորտային սուբսիդիաների մի մասը կրիպտոարժույթով են ստացել: Կրիպտոարժույթով կարելի է վճարել նաեւ կոմունալ եւ այլ ծառայությունների համար: Փորձարկումը ճանաչվել է որպես հաջողված, եւ DCEP-ի օգտագործումը այժմ զգալիորեն ընդլայնվում է:

Առայժմ DCEP-ը, որը ոչ պաշտոնապես կրիպտոյուան են անվանում զուգահեռ կօգտագործվի սովորական յուանի հետ: 10 տարվա հեռանկարում Չինաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է երկրում ամբողջ դրամաշրջանառությունը փոխել DCEP-ի, ինչը փողի շրջանառությունն ամբողջովին թափանցիկ կդարձնի կարգավորող մարմինների համար:

DCEP-ի մշակումը տեւել է մոտ հինգ տարի: Առաջին մի քանի տարիները ծախսվել են հայեցակարգի մշակման վրա, կրիպտոարժույթի ծրագրի մշակման հետ կապված աշխատանքի ակտիվ փուլը սկսվել է 2018-ին, եւ արդեն 2019-ի երկրորդ կեսին չինական կարգավորիչները անցել են համակարգի ներքին փորձարկումներին եւ հայտարարել են, որ կրիպտոարժույթը «գործնականում պատրաստ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ