News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հարավային Կառոլինայի բնակիչը, ով տարիներ շարունակ հետապնդել է ռեսլինգի աստղին եւ ութ ամիս ծրագրել է նրա առեւանգումը, ձերբակալվել է այն բանից հետո, երբ ներխուժել է Տամպայում գտնվող նրա տուն, հայտնում է AP-ը:

Տունը, որտեղ ձերբակալվել է Թոմասը, պատկանում է Դարյա Բերենատոյին, որի բեմական անունը Սոնյա Դեւիլ է: Նա հանդես է գալիս WWE-ում եւ նկարահանվում է Total Divas ռեալիթի շոուում: Ավելի ուշ նա Twitter-ում շնորհակալություն է հայտնել շերիֆի գրասենյակին:

Թոմասը մեղադրվում է ծանր ոտնձգությունների, տան զինված կողոպուտի, զինված առեւանգման փորձի եւ հանցավոր վնաս պատճառելու մեջ:

Ըստ հաղորդման՝ Թոմասը տուն է մտել քաշվող ապակյա դռնով` գիշերվա ժամը 02:43-ին, տանտիրուհու քնելուց հետո: Ահազանգի ազդանշանը աշխատել է։

Նրա մոտ եղել է դանակ, պլաստիկ շղթաներ, կպչուն ժապավեն, կոճգամներ եւ այլ իրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ