News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցող շինարարությունները ցույց են տալիս, որ տեղին են նախարարիներին եւ մարզպետերին տրված պարգեւավճարները։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երբ տեսնում էի կատարված աշխատանքները, հարց էի տալիս ինքս ինձ՝ այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա, ասի՝ ինչո՞ւ են մեր նախարարները, մարզպետները պարգեւավճար ստանում։ Այսօր այդ հարցի պատասպանը ինձ համար գործնականում հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է, ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ