News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը հետտաձգվեց։

Նշենք, որ ինչպես նախորդ այնպես էլ այս դատական նիստին հայցվոր կողմը ներկա էր դատական նիստին։

Այս նիստին քննարկվեց հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը եւ այդ մասով ապացուցման բեռը բաշխվեց՝ ապացույց ներկայացնելու եւ ժամկետ սահմանելու։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը նշեց, որ սույն միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեն 2 հանգամանք. «Երբ են արվել հրապարակային արտահայտությունները եւ երբ է հայցադիմումը ներկայացվել դատարան։ Նշված փաստերի հիմնավորաժման բեռը կարող է դրվել ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանող կողմի վրա, սակայն, իմ գնահատմամբ, երկուսն էլ անվիճարկելի փաստեր են։ Հայցվորը հայցադիմումում նշել է, թե երբ են իրենք տեսել արտահայտություն եւ հայցադիմումում նշված է, որ դա նոյեմբերի 28-ն է։ Մյուս անվիճարկելի փաստն այն է, որ դատարան է ներկայացվել հայցադիմումը հունվարի 13-ին»։

Դատարանը որոշեց, որ հայցային վաղեմություն կիրառելու մասով պետք է ապացուցել հայցվորների կողմից իրենց իրավունքի խախտման վերաբերյալ տեղեկանալու փաստը։ Նշված փաստի ապացուցման բեռը դատարանը դրեց պատասխանող կողմի վրա, նկատի ունենալով այն, որ  հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը ներկայացրել է պատասխանող կողմը։

Ապացույց ներկայացնելու համար ժամկետ սահմանվեց սեպտեմբերի 3-ը, իսկ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին։

Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Հուշարձանն կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում...
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
Ամենաշատ