ԵՄ-ը չի ճանաչում Բելառուսի ընտրություններ ու շուտով պատժամիջոցներ կսահմանի ընտրակեղծումներին եւ բողոքի ակցիաների ճնշմանը ներգրավված անձանց դեմ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին նա ասել է ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ավատից հետո: Գագաթնաժողովը նվիրված էր Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: