News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Թրամփին զգուշացրել է չինական տեխնոլոգիական ընկերությունների սպառնալիքի մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Ցուկերբերգն անցած տարի հոկտեմբերին Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ հայտնել է Թրամփին, որ չինական տեխնոլոգիական ընկերությունները ուղիղ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ բիզնեսի համար:

Ասում են, որ Ցուկերբերգը պնդել է, որ այդ ընկերությունների փակումն ավելի առաջնային է, քան Facebook-ի զսպումը: Ցուկերբերգը ԱՄՆ պաշտոնական անձանց եւ օրենսդիրներին զգուշացրել է, որ չինական տեխնոլոգիական հսկաները սպառնալիք են նաեւ ամերիկյան արժեքների ու տեխնոլոգիական գերակայության համար:

Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Քոթթոնն ու Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, ովքեր սեպտեմբերին հանդիպել են Ցուկերբերգի հետ, հոկտեմբերին կոչ են արել հետաքննություն սկսել TikTok-ի դեմ: Դրանից անմիջապես հետո ստուգում է սկսվել, եւ այս ամիս Թրամփը հրամանագիր է ստորագրել հավելվածն արգելելու համար:

TikTok-ը լուրջ մրցակից է Facebook-ի համար: Վերջին ամիսներին հավելվածի հայտնիությունն աճել է: Այն նաեւ մրցակցում է Instagram-ի հետ: Հաշվի առնելով TikTok-ի մեծ լսարանը՝ ընկերությունները կնախընտրեն գովազդ տեղադրել հենց այդ հավելվածում, քան Instagram-ում կամ Facebook-ում:

Սպիտակ տան առեւտրային խորհրդական Փիթեր Նավարոն CNBC-ին հայտնել է, որ Ցուկերբերգը որեւէ ազդեցություն չունի, երբ խոսքը հասնում է TikTok-ին:

Facebook-ի ներկայացուցիչը վստահեցրել է. «Մարկը երբեք հանդես չի եկել հավելվածի արգելքի օգտին: Նա բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների ամենախոշոր մրցակիցները չինական ընկերություններն են: Անհեթեթ է ենթադրել, որ ազգային անվտանգության առնչությամբ մտավախությունները, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքական գործիչները, ձեւավորվել են միայն Մարկի հայտարարություններով»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ