Ռեդամել Ֆալկաոյի 44-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթական եղավ Պորտուի համար: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում Պորտուն նվազագույն հաշվով հաղթեց Բրագային եւ նվաճեց եվրոպական ակումբային ֆուտբոլի նշանակությամբ երկրորդ գավաթը: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եւ Եվրոպայի լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում հանդիպեցին երկու պորտուգալական թիմեր: