News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պլանավորված հանդիպումը Պարսից ծոցի այդ պետության կողմից ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի շուրջ տարաձայնությունների պատճառով, ինչի դեմ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երեք անկախ աղբյուրներին։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է ԱՄԷ-ի կողմից կործանիչները ձեռքբերելու համաձայնագիրը, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ակնարկել էր, որ գործարքը կարող է կնքվել վեց ամիս անց։

ԱՄՆ-ը վաճառել է F-35 ինքնաթիռներն իր դաշնակիցներին, այդ թվում՝ Հայավային Կորեային, Ճապոնիային եւ Իսրայելին, սակայն Պարսից ծոցում վաճառքը պահանջում է ավելի խորը վերլուծություն Մերձավոր Արեւելքում Իսրայելի ռազմական գերազանցությունը պահպանելու շուրջ ամերիկյան քաղաքականության պատճառով։

Ինչպես գրում է հարթակը, ԱՄԷ-ն չեղարկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պլանավորված հանդիպումը, երբ Նեթանյահուն հրապարակավ հայտարարել է, որ իրեն հայտնի է Վաշինգտոնի միջեւ զենքի ենթադրյալ գործարքի մասին։

Axios-ը գրում է, որ Էմիրությունների ներկայացուցիչները ցանկացել են հաղորդագրություն ուղարկել Վաշինգտոնին, քանի որ ԱՄԷ-ն համարում է, որ Նեթանյահուի հայտարարությունը խախտում է փոխըմբռնումը նրանց միջեւ այն բանից հետո, երբ նրանք պատմականորեն հայտարարել են իրենց դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ