News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական ուժն ի սկզբանե ասում էր, որ անհրաժեշտ է աշխատել բժշկական պարագաների լուրջ պահուստ ստեղծելու շուրջ եւ դրանք ուղղել առաջին հերթին հասարակության խոցելի շերտերի պահանջմունքների բավարարմանը։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է գնային այս ճգնաժամի շուրջը հասարակության եւ տարբեր ուժերի կոնսոլիդացիայի ճանապարհով, ինչը չի արվել։ «Դրանից բացի, անհրաժեշտ էր եղած ռեսուրսները կենտրոնացնել եւ դրանք բաշխել սոցիալական արդարության սկզբունքով։ Ինչ վերաբերում է Կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, ապա դրանք քիչ արդյունավետ էին, առաջին հերթին հասցեականության տեսակետից»,- նշեց նա։

Ղուկասյանը նշեց, որ իշխանություններն ի սկզբանե սխալ գնահատեցին սպասվող հետեւանքները՝ կարծելով, թե ճգնաժամը կտեւի ընդամենը 1-2 ամիս, չնայած արտասահմանից ստացվող լուրջ ազդանշաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ