News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը համաձայնել է իսրայելցի իր գործընկերոջ հետ, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու համար՝ միաժամանակ շեշտելով, որ Գերմանիան Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ 2015-ի պատմական գործարքում դեռեւս տեսնում է Իրանի կողմից միջուկային զենք ստանալը կանխելու լավագույն միջոցը, հայտնում է Associated Press-ը:

Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգումը անհրաժեշտ է, որպեսզի այս երկիրը չստանա «սպառազինության ավելի առաջադեմ համակարգեր եւ դրանք չտարածի Մերձավոր Արեւելքում»:

«Մենք կցանկանայինք տեսնել, թե ինչպես են եվրոպական այլ երկրները, ոչ միայն Գերմանիան, կանխում այն: Սա չի նպաստում տարածաշրջանում կայունությանը»,- հայտարարել է Աշկենազին:

Իր հերթին Մաասը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի դեմ սպառազինության էմբարգոյի լիարժեք երկարաձգում, ինչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում գրեթե անպայման կարգելափակեն Ռուսաստանն ու Չինաստանը:

Գերմանիան եւ մյուս երկրները ներկայումս փորձում են գտնել մի այնպիսի միջնորդական հարթակ, որը հավանություն կստանա Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, եւ որի վրա ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ը վետո չի դնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ