News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես դեռ երկու տարի առաջ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար, եւ որքան շուտ այդ բրենդից հրաժարվեք հանուն ներդրումների, այքան ավելի լավ: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, ներդրումների համար պետք է երեւի պատասխանել, թե ինչ է պետք ներդրողի համար. որն է երկրի մրցակցային առավելությունը, ինչ կարգի տնտեսություն ես ուզում կառուցել:

«Եթե այդ հարցերի պատասխանը հստակ չկա, չի ձեւակերպված, չի հռչակված զարգացման մոդելը, ներդրումները լինելու են պատահականություն: Ինչ-որ մեկը ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, ծանոթով, կամ այլ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված հայտնվի Հայաստանում ու մի փոքր ներդրում անի: Ավելի մեծ բան ակնկալել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց նա:

Քոչարյանը հիշեց իր կառավարման տարիները՝ նշելով. «Այն ժամանակ ներդրումները բավական լուրջ էին։ Առաջինը պետք է բարենպաստ ներդրումային միջավայրը ստեղծվի, եթե դա չստեղծես, ըստ թիրախային, քո միջամտությունով դու բանի չես հասնի։ Միջավայրը նշանակում է օրենսդրություն, նշանակում է ուժային կառույցներին հեռու պահել բիզնեսներից, ստուգումներից, ասֆալտին փռելուց եւ նման կարգի գործողություններից, նշանակում է պետությունը պետք է լուրջ ներդրումներ անի ենթակառուցվածքներում։

Դու ոչ մի տեղ նորմալ բիզնես չես ունենալու, եթե այդ երկրում ենթակառուցվածքները զարգացած չեն՝ ճանապարհ, կապ, էլեկտրականություն։ Պետությունն առաջին հերթին այս հարցերը պետք է կարողանա լուծել, եւ մենք դրանից սկսեցինք։ Եթե ուզում ես տուրիզմ զարգացնել, ապա առանց լավ օդանավակայանի չես կարող դա անել, որովհետեւ ոչ մի լավ ընկերություն չի թռչելու Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ ոչ մի ապահովագրություն չի ապահովագրելու այդ թռիչքը։

Հետո զուգահեռ դրան պետք է կարգավորվի օրենսդրությունը։ Բարենպաստ օրենսդրություն՝ ներդրողների համար. ներդրողների պաշտպանվածությունը։

Դրանից հետո գալիս է հստակ տնտեսական քաղաքականություն. թե ո՞ւր է գնում երկիրը, ի՞նչ է ուզում։

Այդ իզմերը որ այսօր գոյություն չունեն, որովհետեւ իզմը եւս կարեւոր է, ո՞ւր է այն բալանսը, ազատական տնտեսության, բիզնեսի եւ սոցիալական պաշտպանվածության ժողովրդի։ Եթե այդ բալանսը խախտվում է, դու կարող է՝ ստանում ես ազատ բիզնեսի միջավայր, բայց ահավոր բեւեռացված հասարակություն, լարվածություն, որը մեծ քաղաքական ռիսկ է սկսում իր մեջ պարունակել»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ նկատեց, որ այսօր ներդրողների 80-90 տոկոսը ոչ թե իրենք են գալիս ներդրում անելու համար, այլ գործընկեր են գտնում, որովհետեւ լուրջ գործարարը ժամանակը չի ունենալու գալ անմիջապես կանգնել իր բիզնեսի գլխին Հայաստանում: «Մեկինը կարող է բարեկամը լինել, ընկերը լինել, բիզնես գործընկերը լինել: Այսօր ընունված օրենքներով Հայաստանում գրեթե բոլորը հայտնվում են ռիսկային գոտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ